Ճապոնական առածներն ու ասացվածքները վերցված են 1969-ին «Հայաստան» հրատարակչության կողմից հրատարակված «Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ» գրքից: Թարգմանությունը` Ս. Ա. Բունիաթյանի:
Ագահությունը մարդուն կործանում է:
Ագռավները ամեն տեղ սև են:
Ադամանդին փայլ է հարկավոր, մարդուն` գիտություն:
Ալյուր գողացողի շորն ալրոտ կլինի:
Ականատեսը կենդանի փաստաթուղթ է:
Աղքատությունը հիվանդությունից վատ է:
Ամեն թուլություն մարդկային է:
Ամեն ինչին բաց աչքով նայիր:
Ամեն ինչ հեռվից լավ է երևում:
Ամեն կաղ յուրովի է կաղում:
Ամեն մարդ իր տանը հերոս է:
Ամեն սկիզբ իր վերջն ունի:
Այնպես է իրեն զգում, ինչպես ձուկը ջրում:
Այնպես է լինում, որ իմաստությունն էլ է հիմարանում:
Այսօրվա հիսունը վաղվա հարյուրից լավ է:
Այրված երեսը արևից չի վախենա:
Անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարով էլ կգնա:
Անզգուշությունը մարդու կատաղի թշնամին է:
Անցած օրը ետ չի դառանա:
Աշխատանքի ժամանակ հայելի չեն նայում:
Աշխարհը հավիտենական է, կյանքը` կարճ:
Աշխարհը մի մարդու համար չէ:
Աչքերը հոգու հայելին են:
Ապրելով խաղաղության մեջ, պատերազմի մասին մի' մոռացիր:
Ապուշի մոտ էլ հազար խոսքից մեկը խելոք կլինի:
Առանց թրջվելու ձուկ չես բռնի:
Առավոտյան հրամայում է, երեկոյան հրամանը փոխում:
Ասեղ գողացողը սայլ էլ կգողանա:
Ասեղը փոքր է, բայց կուլ տալ չես կարող:
Ասեղի ծակից է երկնքին նայում:
Ասեղով ջրհոր չես փորի:
Ավազից ջուր չես քամի:
Ատամները ամուր են, բայց փտում են, լեզուն փափուկ է, բայց երկար է ապրում:
Բարեգործը մենակ չի մնա:
Բարության սերմեր ցանիր:
Բաց վերքի վրա աղ չեն ցանի:
Բերանից և չարություն է դուրս գալիս, և բարություն:
Բերանն ու քսակը լավ է միշտ ամուր պահել:
Բոլոր գետերը հոսում են դեպի ծով:
Բոլոր հիվանդությունների մեջ ամենածանրը աղքատությունն է:
Բրնձի ամեն մի հատիկը ծանր աշխատանքով է ձեռք բերվում:
Բուդդային կեղծ աղոթքով երեք անգամից ավելի չես խաբի:
Բուդդան էլ է սկզբից սովորական մարդ եղել:
Գառնուկը մոր կուրծքը ծծելիս ծնկի է իջնում:
Գեղեցկուհին էլ է ծերության օրերին կապկի նմանվում:
Գինին ներս մտավ, խելքը դուրս թռավ:
Գիտնականը մտածում է գիտության մասին, մսագործը` խոզերի:
Գիտության մեջ կարճ ճանապարհ չկա:
Գլուխը ծածկեց, պոչը երևում է:
Գյուղացին իր արտը ձեռքերի վրա կտանի:
Комментариев нет:
Отправить комментарий