Բանաստեղծությունը հայերեն տպագրվել է 1973-ին «Ազատության կանչ» (արդի ասիական երկրների պոեզիա) ժողովածուում` Դավիթ Հովհաննեսի թարգմանությամբ:
Ծովի անդունդից ելնում են մութ շշուկներ,
Ալիքների ծալքերում ես տեսնում եմ մի ձի,
նրա աչքերը կույր են:
Մի ժամանակ նա մարդ է տարել իր մեջքի վրա-
վաղուց մեռած հիշատակներ.
Մի կապույտ ձի է քարշ գալիս ծովի անդունդների մեջ:
արյունը, որ լերդացել է նրա մեջքին մի օր-
Ամենևին էլ չհոգալով իր տեսքի մասին`
Նա գնում է, մի ոտքով հեռացնելով իրեն փաթաթվող ջրիմուռները,
և նրա կույր աչքերը գաղտնիորեն
ինդիգոյի գույն են ստանում-միայնակ ու անհասանելի:
Ծովի փրփրուն ջուրը շփում է
նրա վիրավոր փորից ծորող արյունը,
և տանում է այն ալիքից-ալիք:
Աշնանը
մի սառը մշուշ է ելնում ծովի վրա:
Այնժամ ծովի խորքերի ժայռերին մոտիկ,
ոտքերը ծալած, նստում է կույր ձին-
ցրտում, միայնակ,
միայնակ սպասումի մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий