Թարգմանությունը` Նաիրի Զարյանի
***
Լուսնի պայծառ լույս:
Սոճին ստվերը գցել է սպիտակ
Խսիրի վրա:
***
Պարսը թեթև մժղուկների
Թռչում է վեր,- կամուրջը օդային
Երազանքիս համար:
***
ճանապարհին մի մուրացկան:
Ամառ: Երկինքն ու երկիրն են լոկ
Նրա համար ծածկոց:
***
Ինձ քարկոծեցե'ք:
Քիչ առաջ ես նոր ծաղկած բալենու
Ճյուղը կոտրեցի:
***
Ինչ գեղեցիկ են քո ձկնիկները:
Բայց եթե միայն դու, ծերու'կ ձկնորս,
Քո ձկնիկների համը փորձեիր:
***
Օրն է տասերորդ տարեդարձի:
Բայց կարծես երեկ մեռավ Բասյոն...
Լացող ուռենին ստվեր է գցել:
Комментариев нет:
Отправить комментарий