Թարգ. Սերգեյ Ումառյան
Մի անգամ մի գյուղացի նկատում է, որ գետի մյուս ափին իր ծանոթ ծերունին ինչ-որ բան է ցանում: Գյուղացին ձայն է տալիս նրան.
_ Պապի~կ, այդ ի՞նչ ես ցանում:
Ծերուկը միանգամից չի պատասխանում և ասում է.
_ Այստեղ արի` ասեմ քեզ:
Գյուղացին զարմանում է, թե դա ի՞նչ գաղտնիք է: Հետաքրքրությունից նա դժվարությամբ անցնում է գետն ու մոտենում ծերունուն: Ծերունին նրա ականջին շշնջում է.
_ Այս տարի ես իմ այգում սիսեռ եմ ցանում:
_ Ա՞յդ էր քո ասածը: Ինչու՞ միանգամից չասեցիր, երբ ես գետի մյուս ափին էի:
_ Ի՞նչ ես ասում, մի՞թե կարելի է: Աղավնիները կլսեն և իմ սիսեռը կուտեն:
Комментариев нет:
Отправить комментарий