Թանկաները վերցված են 1982-ին Երևանի համալսարանի հրատարակչության կողմից տպագրված «Հին Արևելքի պոեզիա» անթոլոգիայից: Թարգմանիչ Վ. Հովսեփյան:
ՈՂԲ ՆՎԻՐՎԱԾ ԿՆՈՋԸ
Ահա և տունդարձի
Ժամանակն անցավ,
Սակայն հեռու մայրաքաղաքում
Ու՞ մ թևեքն ինձ համար
Կդառնա բարձ քնքշաբույր:
ԵՐԳ ՈՒՂՂՎԱԾ ԸՆԿԵՐՈՋՍ` ՍԱՍԻ ՄԱՆՁԵՅԻՆ
Ինչպես արագիլն է եղեգնուտներում
Ծովախորշի այն Կուսական
Կերակրի փնտրտուքում թափառում.
Այդպես և ես... Որքան դժվար է,
Որքան դժվար է առանց ընկերոջ:
Комментариев нет:
Отправить комментарий