среда, 9 февраля 2011 г.

ԱԿԻԿՈ ՅՈՍԱՆՈ (1878-1942)/ Չմեռնես դու



Ակիկո Յոսանոյի այս բանաստեղծությունը տպագրվել է «Գարուն» ամսագրի 2003-ի 6-րդ համարում` Ակիկո Հիկիի թարգմանությամբ:

ՉՄԵՌՆԵՍ ԴՈւ

Նվիրում եմ եղբորս, որը մասնակցում է պատերազմին Չինաստանի Լյոջունուն քաղաքում

Ա~խ, եղբայրս, լալիս եմ քեզ համար
Ու աղաչում եմ, որ չմեռնես:
Լինելով վերջին զավակը`
Ծնողի սերն է ուժգին,
Բայց ծնողը, թուրը ձեռքդ տալով,
Սովորեցրեց մարդ սպանել:
Ու խնամեցին քեզ
Մինչև քսանչորս տարեկանը,
Որ մեռնես մարդ սպանելուց:

Որ Սակաի քաղաքի առևտրի
Հին տներով հպարտացող,
Ծնողի անունը ժառանգող,
Տերն ես դու, դու չմեռնե'ս:
Լյոջունի պալատը կավերվի` թե չէ,
Աղաչում եմ, որ չմեռնես:
Դու չգիտես, որ դա
Առևտրի տների օրենք չէ:

Աղաչում եմ, չմեռնե'ս,
Կայսրն ինքը պայքարին
Չպիտի մասնակցի:
Եթե Ձեր սիրտը խոր լիներ,
Ինչպե՞ ս կարելի է մտածել
Որ հոսի մեկի արյունը հուշերի համար
Ու մեռնի անասունների ճամփին,
Որ գովասանք է մարդ սպանելը:

Ա~խ, եղբայրս,
Աղաչում եմ, չմեռնե'ս,
Մայրն անցած աշունները
Հորը նվիրելով`
Վշտի մեջ ցավոտ
Որդուն կորցնելով`
Ընտանիք է պահում:
Կայսրերի տիրապետությունը անդորր է պահում,
Սակայն մոր սպիտակ մազերի գնով:

Վարագույրի ետև գլխիկոր լացող,
Գեղեցիկ ու անցողիկ նորահարսին
Արդյոք դու մոռացե՞ լ ես, թե՞ հիշում ես,
Տասն ամսվա նորահարսիդ,
Եվ որ դու միակն ես այս աշխարհում,
Ա~խ, ու՞ մ պիտի խնդրեմ,
Որ չմեռնես դու....

Комментариев нет:

Отправить комментарий