Սաիսեի Մուրոյի այս բանաստեղծությունը տպագրվել է «Գարուն» ամսագրի 2003-ի 6-րդ համարում` Ակիկո Հիկիի թարգմանությամբ:
Հեռվում պիտի կարոտես հայրենիքը
Ու երգես տխուր:
Թեկուզ աղքատանաս
Ու դառնաս մուրացկանը օտար հողի,
Չպիտի վերադառնաս:
Քաղաքում իրիկնաժամին միայնակ
Լաց եմ լինում հայրենիքի կարոտով,
Այս հոգով
Կվերադառնամ քաղաքը հեռու,
Կվերադառնամ քաղաքը հեռու:
Комментариев нет:
Отправить комментарий