четверг, 17 февраля 2011 г.

ԱՄԵՆԱՃԱՐՊԻԿ ՍՈՒՏԱՍԱՆԸ (ճապոնական հեքիաթ)

Հեքիաթը վերցված է 1959-ին Հայպետհրատի կողմից հրատարակված «Ճապոնական հեքիաթներ» գրքից, որը թարգամնել է Սերգեյ Ումառյանը:

Հին ժամանակներում Էդո, Օսակա և Կիոտո քաղաքներում ապրում էին երեք հայտնի սուտասաններ: Հենց որ նրանք երեքով հավաքվում էին միասին, իսկույն սկսում էին իրենց մրցությունը: Մեկն ասում էր.
-Քիչ առաջ ես երկինքը երկրից պոկեցի և կոխեցի քթանցքներս: Իսկ ի՞ նչ եք կարծում, ինչ ստացվեց: Այնուամենայնիվ քթանցքներս դատարկ են: Լսու՞ մ եք` սվվում է:
Մյուսն ասում է.
-Հենց միայն ա՞ յդ: Զվարճության համար ես երեկ երկինքն ու երկիրը մատով հրեցի և հանկարծ այնպես փռշտացի, որ նրանց հետքն էլ չմնաց:
Իսկ երրորդն վրա էր տալիս.
-Վերջերս արևը շատ էր վառում, ես ամբողջ աշխարհը դրի գլխիս և այդպես միայն պաշտպանվեցի նրա շվաքի տակ:
Բայց թե նրանցից որն էր ամենաճարպիկ սուտասանը, այդպես էլ նրանք չկարողացան որոշել:
Մի անգամ Կիոտոյի սուտասանը և Էդոյի սուտասանը հյուր են գնում Օսակայի սուտասանին:
Սրանց ընդառաջ է վազում նրա փոքրիկ տղան և ասում.
-Հայրս տանը չէ:
-Իսկ ու՞ ր է գնացել:
-Հայրս ասաց, որ վերջերս փոթորիկն այնպես է ծռել Ֆուձի լեռը, որ այն հազիվ է կանգնած մնում, քիչ է մնում ընկնի: Նա գնացել է, որ ծխախոտի երկու կոթով հենարան տա:
-Իսկ մայրիկդ ու՞ ր է:
-Մայրս ասաց, որ ամբողջ հնդկական երկիրը պատառոտվել է, երեք հատ ասեղ վերցրեց ու գնաց կարկատելու:
Երկու սուտասաններն էլ շշմում են: Նրանք ուզում են առանց ետ նայելու փախչել, բայց զայրույթից ետ են վերադառնում:
-Է'յ, լսի'ր մանչուկ, վերջերս փոթորիկը մեր քարե մեծ սանդը տարել է, հո չի՞ գցել ձեր տունը:
՞ նչ կա որ, շատ հնարավոր է,-պատասխանում է տղան:-Նայեցեք, տեսեք պատուհանի վերևում եղած սարդի ոստայնի մեջ չի՞ խճճվել:
Երկու սուտասանները լեզուները կծում են և իսկույն կծում:
Այդ պահին հայրը տուն է վերադառնում, իսկ որդին նրան ասում է.
-Հենց նոր, մեզ մոտ էին եկել երկու քեռի, մեկը Կիոտոյից, իսկ մյուսը Էդոյից:
-Իսկապե՞ ս: Հետո ի՞ նչ ասացին:
-Նրանք ինձ հարցրին. «Ու՞ր է հայրդ»: Ես ասացի, որ Ֆուձի լեռը հազիվ է կանգնած մնացել, փոթորիկը նրան ծռել է և դու գնացել ես այնտեղ, որ ծխախոտի երկու կոթով հենարան տաս: Նրանք հարցրին. «Ու՞ր է մայրդ», իսկ ես նրանց ասացի` Հնդկաստանի երկիրը պատառոտվել է, մայրս երեք ասեղ է վերցրել և գնացել է կարկատելու: Նրանք գնացին, բայց հետո նորից վերադարձան ու հարցրին` փոթորիկը չի՞ բերել արդյոք իրենց քարե սանդը: Ես ասացի` նայեք, գուց այն խճճվել է սարդի ոստայնի մեջ: Այդ լսելով` նրանք իրենց պարտված ճանաչեցին և ամոթից փախան:
Լսելով այդ պատմությունը, հայրը սարսափեց:
-Դու դեռ երեխա ես, բայց շատ անամոթաբար ես ստում: Քեզ այլևս տանը չեմ պահի, կտանեմ մի ուրիշ տեղ:
Նա տղային գցում է ածուխի պարկի մեջ, բերանը թելով կապում, գցում շալակն ու գնում:
Շուտով նա ճանապարհին հանդիպում է մի գինետան: Այնտեղից գինու հոտ էր փչում: Իսկ նա խմել սիրում էր: Պարկը կախում է կեչու ծառի ճյուղից և գնում խմելու:
Այդ ընթացքում փոքրիկ սուտասանը և սկսում է դուրս նայել: Հանկարծ նկատում է, որ ճանապարհով ոտքերը հազիվ քարշ տալով մի կուզիկ ծերունի է գալիս: Փոքրիկ տղան իսկույն աղոթքի պես ինչ-որ բան է երկարացնում.
-Ծերու'կ, դարձի'ր երիտասարդ, ծերու'կ, դարձի'ր երիտասարդ:
Ծերունին մոտենում է պարկին և ձայն տալիս փոքրիկ տղային.
-Պարկի մեջ դու այդ ի՞նչ ես անում:
-Ախր սա կախարդական պարկ է: Ով որ մտնի սրա մեջ և աղոթք կարդա` «Ծերու'կ, դարձի'ր երիտասարդ, ծերու'կ, դարձի'ր երիտասարդ»-նա էլ կերիտասարդանա: Ես այսօր առավոտյան բաթսուն տարեկան ծերունի էի և ահա պարկի մեջ մտա և բավական երկար աղոթք կարդացի: Այժմ ինչես տեսնում ես, բոլորովին պատանի եմ դարձել:
Ծերունին զարմանքից աչքերը չռում է:
-Այ թե հիանալի պարկ է: Ես էլ եմ ուզում ջահելանալ: Թույլ տուր մտնեմ պարկի մեջ:
՞նչ կա որ, կարելի է, միայն թե ձրի չեմ թողնի:
-Ուզու՞մ ես այս հանով մանձյուն1 քեզ տամ:
Փոքրիկ տղան վերցնում է մանձյուն և իր փոխարեն ծերունուն նստեցնում պարկի մեջ ու ինքը փախչում է տուն:
Շուտով տարեց սուտասանը կոնծած դուրս է գալիս գինետնից: Նայում է և զարմանքից սկսում է աչքերը տրորել. Ածուխի պարկի մեջ նստել էր մի անծանոթ ծերունի և ամբողջ ուժով բղավում էր. «Ծերու'կ, դարձի'ր երիտասարդ, ծերու'կ, դարձի'ր երիտասարդ»:
Հայրը զարմանում է, բայց երբ իմանւմ է պատահածի մասին, բոլորովին գլուխը կորցնում է:
-Ա'յ, այդ անպիտանը: Դա իմ փոքր տղան է, այդպիսի սուտասան քիչ կա աշխարհում: Նա ձեզ խաբել է: Խնդրում եմ ներեք: Մեծահոգաբար ներեք:
Ներեղության խոսքեր շռայլելով նա ծերունուն ազատում է պարկից:
Հայրը վերադառնում է և տեսնում, որ որդին վաղուց արդեն տանն է և նստած մանձյու է խժռում: Ծեր սուտասանը բռնում է փոքրիկ խաբեբայի օձիքից և նորից գցում ածուխի պարկի մեջ:
Ա'խ դու անպիտան, այս անգամ արդեն ես քեզ ցույց կտամ:
Նա պարկը շալակած գնում է ուրիշ ճանապարհով: Բայց պարզվում է, որ այդտեղ էլ գինետուն կա: Այնտեղից գինու հոտ էր փչում, այնպես, որ նրա կողքով անցել հնարավոր չէր: Իրեն զսպում, զսպում, բայց էլ չի համբերում, նորից պարկը կախում է սոսու ծառի ճյուղից ու գնում խմելու:
Տղան պարկի անցքից դուրս է նայում և տեսնում, որ ճանապարհով մի պառավ է գալիս, որը շատ վատ էր տեսնում: Նա սպասում է, մինչև որ պառավը մոտենա պարկին և նրա մոտենալուց հետո սկսում է աղոթք մրմրթալ. «Աչքե'ր, լուս տվեք, աչքե'ր, լույս տվեք»:
Պառավը զարմանում է և պարկին մոտենալով հարցնում.
-Դու այդտեղ ի՞ նչ ես անում:
-Ինչպես թե ի՞ նչ եմ անում: Նստել եմ կախարդական պարկի մեջ և աղոթք եմ կարդում. «Աչքե'ր, լույս տվեք, աչքե'ր, լույս տվեք»: Ես արդեն վաղ առավոտից կարդում եմ այդ աղոթքը և արդեն տեսնում եմ: Իսկ առաջ բոլորովին կույր էի:
-Ա'խ, ինչ զարմանալի պարկ է: Ես շատ վատ եմ տեսնում: Գոնե մի րոպեով ինձ չե՞ս թողնի մտնեմ այդ պարկի մեջ,-խնդրում է պառավը:
-Ինչու՞ չէ, միայն թե ձրի չեմ թողնի:
-Ինձ մոտ խուրմա կա: Բոլորը քեզ կտամ, միայն թե թող նստեմ պարկի մեջ:
Նա տղային մի լիքը զամբյուղ խուրմա է տալիս, իսկ տղան պառավին թաքցնում է պարկի մեջ և ինքը ուժգին թափով փախչում է դեպի տուն:
Շուտով հայրը գինետնից դուրս է գալիս ուրախ ու բարձր տրամադրությամբ: Նայում է, տեսնում, որ պարկի մեջ անծանոթ պառավ է նստել, որն աչքերը թարթում է ու խոսում. «Աչքե'ր, լուս տվեք, աչքե'ր, լույս տվեք»:
Հայրը զարմանում է, բայց իմանալով, թե ինչ է պատահել, ապուշ է կտրում:
-Այս բոլորն իմ անպիտան տղայի սարքած բաներն է, այդ անուղղելի սուտասանի արածը, ներեցեք, խնդրում եմ:-Եվ անվերջ ներեղություն կրկնելով, նա պառավին ազատում է պարկից:
Հայրը վերադառնում է տուն և ի՞նչ է տեսնում` որդին խուրման տրաքելու չափ չափ կուշտ կերել է ու փռվել տան մեջտեղը խռմփում է:
Դե ի՞նչ կարող ես անել:

Այդ ժամանակից այդ երեք սուտասաններն էլ չէին վիճում, թե ով է ամենից ճարպիկը:


1Մանձյու – ցորենի ալյուրից պատրաստված կարկանդակ:

Комментариев нет:

Отправить комментарий