Հեքիաթը վերցված է 1959-ին Հայպետհրատի կողմից հրատարակված «Ճապոնական հեքիաթներ» գրքից, որը թարգամնել է Սերգեյ Ումառյանը:
Մի անգամ մի ժլատ մարդ կորցնում է իր քսակը, որի մեջ լինում է հարյուր ոսկեդրամ: Մի ազնիվ մարդ գտնում է այն և հանձնում չինովնիկին: Ժլատը գալիս է ատյան և իր կորցրածի մասին հայտնում չինովնիկին: Չինովնիկը նրան ցույց է տալիս քսակը և հարցնում:
Ժլատն ուրախությունից ժպտում է:
-Հենց դա է,-ասում է նա և ձեռքը մեկնում դեպի քսակը, բայց չինովնիկը կանգնեցում է նրան:
-Չէ, համբերիր: Որտե՞ ղ է տեսնված, որ կորցրածը ձրի վերադարձնեն տիրոջը, դու պետք է շնորհակալություն հայտնես նրան` ով գտել է քո փողը:
Ժլատը չի ուզում որևէ մեկին փող տալ: Նա ստուգում է քսակը և ասում
-Այստեղ ընդամենը հարյուր ոսկի է, իսկ ես կորցրել եմ հարյուր քսան: Նշանակում է այս մարդն արդեն քսան ոսկեդրամ վերցրել է իրեն:
-Ո'չ, հարյուր քսան,-պնդում է ժլատը:
Նրանք այնքան են վիճում, որ այդ վիճաբանությանն էլ վերջ չի լինում: Ի՞ նչ պիտի աներ չինովնիկը. Ստիպված նրանց տանում է կառավարչի մոտ: Լսում է կառավարիչը երկուսին էլ և ապա հարցնում ժլատին.
-Այո', պարոն, ես լավ հիշում եմ, որ իմ քսակում ուղիղ հարյուր քսան էր:
-Դե ուրեմն այդ քսակը քոնը չէ: Եվ քանի որ քոնը չէ, թող փողը վերցնի նա` ով գտել է: Ավելի լավ է ինքդ գնա փնտրիր քո հարյուր կոբանը: Լավ ման արի: Գուցե և գտնե՞ ս:
1Կոբան-ձվաձև հին ոսկեդրամ:
Комментариев нет:
Отправить комментарий