Կոտարո Տակամուրայի այս բանաստեղծությունները տպագրվել է «Գարուն» ամսագրի 2003-ի 6-րդ համարում` Ակիկո Հիկիի թարգմանությամբ:
ՄԻԱՄԻՏ ԶՐՈւՅՑ
Չիեկոն1 ասում է` Տոկիոյում չկա երկինք,
Ուզում եմ տեսնել երկինքն իրական:
Ես զարմանքով երկինք նայեցի.
Բալենու մատղաշ երկնքի արանքում
Տեսա այդ անսահման, այդ հին,
Ծանոթ, գեղեցիկ երկինքը:
Մռայլ, մշուշոտ հորիզոնը
Թաց է վարդագույնով առավոտվա:
Չիեկոն, հեռու նայելով, ասում է,
Որ Ատատարա լեռան վրա ամեն օր երևացող
Կապույտ երկինքն է իր երկինքն իրական:
Երկնքի մասին միամիտ զրույց է:
ԼԻՄՈՆԻ ԷԼԵԳԻԱ
Դու այնքան էիր լիմոն սպասել
Թախծոտ, ճերմակ ու պայծառ մահվան անկողնում:
Ձեռքիցս վերցրած լիմոնը
Գեղեցիկ ատամներովդ կծելիս
Անուշ բույր տարածվեց:
Այս աստվածային տոպազի կաթիլները լիմոնի
Սթափեցնում են գիտակցությունդ մի պահ:
Երբ ձեռքս սեղմում ես, զգում եմ կենդանությունը քո,
Փոթորիկ է կոկորդիդ մեջ,
Բայց օրհասական պահին այսպես
Հավաքեցիր կյանքի ողջ սերն ակնթարթորեն
Եվ մի պահ
Խոր շնչեցիր, ինչպես արեցիր լեռնագագաթին,
Ու այլևս սիրտդ
չաշխատեց, կանգ առավ:
Քո նկարի առջև դրված
Բալենու ծաղիկների անկյունում
Այսօր էլ ես կդնեմ
Մի պաղ փայլող լիմոն:
1Տակամուրայի կինը, որը ծանր հիվանդ էր:
Комментариев нет:
Отправить комментарий