четверг, 24 февраля 2011 г.

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ ԵՎ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ - 2





Ճապոնական առածներն ու ասացվածքները վերցված են 1969-ին «Հայաստան» հրատարակչության կողմից հրատարակված «Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ» գրքից: Թարգմանությունը` Ս. Ա. Բունիաթյանի:

Գյուղում լինել, գյուղավարի ապրել:
Գողն էլ է իր դուռը փակում:
Գործն սկելիս մտածիր նրա վերջանալու մասին:
Գորտից գորտ կծնվի:
Դատարկ սեղանի առաջ զրույցն անհետաքրքիր է:
Դեղնախտ ունեցողի աչքին ամեն ինչ դեղին կերևա:
Դժոխքն էլ, դրախտն էլ մարդու սրտումն են:
Դրախտը` դրախտ, բայց փողն ավելի լավ է:
Դրախտն էլ, դժոխքն էլ երկրի վրա են:
Եթե ժամանակին դանակով չկտրես, հետո կացնով պիտի կոտրես:
Եթե շուն պիտի լինել, լավ է մեծ տան շուն լինել:
Եթե փայլեցնեն, աղյուսն էլ թանկագին քար կդառնա:
Եղբայրներն իրար հետ կռվում, բայց թշնամու դեմ միասին են լինում:
Եղջերվի ետևից ընկնողը նապաստակին չի նկատի:
Երբ բախտը ժպտա, երկաթն էլ ոսկի կդարձնեն:
Երբ երկու սիրտ միացած են, հողն էլ ոսկի կդարձնեն:
Երբ կողմերից մեկը զիջում է, վեճը դրանով էլ վերջանում է:
Երբ հիվանդությունը հայտնի է, բուժելը հեշտ է:
Երիտասարդությունը չի կրկնվում:
Երկինքն օգնում է նրան, ով ինքն իրեն է օգնում:
Երկրորդ հարկից հիվանդի աչքի մեջ դեղ է ուզում կանգնեցնել:
Զամբյուղով ջուր չես վերցնի:
Զարկեց ճնճղուկին, կպավ կռունիկին:
Էժան կգնես, քիթդ կկախես:
Ընկերով դժոխք գնալն էլ ուրախություն է:
Թագավորների և իշխանների համար դեպի հանդերձյալ կյանք` հատուկ ճանապարհ չկա:
Թեկուզ ծնկներիդ հետ` խորհրդակցիր:
Թեկուզ հազար ներքնակ էլ ունենաս, մեկի վրա ես քնելու:
Թիթեռնիկն էլ մի ամբողջ կյանք է ապրում:
Թռչունը փակված վանդակում կապույտ երկինքն է երազում:
Թույլ հակառակորդիդ մի' արհամարհիր, ուժեղից էլ մի' վախենա:
Ժամանակը մարդուն չի սպասում:
Ժամանակը որ հասնի, շվաքում էլ դեղձը կհասնի:
Ժլատից նարինջի սերմ էլ չես ստանա:
Ժպիտի տակ սուր է թաքցրել:
Իմաստունն էլ հազարից մեկ կարող է սխալվել:
Ինչ որ սրտումն է, նույնն էլ լեզվին է:
Ինչքան մոտիկ արևելքին, այնքան հետու արևմուտքից:
Ինչքան ուժեղ է սերը, նույնքան ուժեղ է ատելությունը:
Իրավունքը միշտ հաղթող բանակի կողմն է:
Լավ աղջիկը լավ էլ կին կլինի:
Լավ լողվորն էլ է խեղդվում, լավ ձիավորն էլ է ձիուց ընկնում:
Լավ սկիզբը լավ էլ վերջ կունենա:
Լավ է աքաղաղի կտուց լինել, քան եզան պոչ:
Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել:
Լինում է, որ սատանան էլ է արցունք թափում:
Լվի գլուխը կացնով չեն ջարդի:
Լուսամուտներն աչքեր ունեն, պատերն` ականջներ:
Խայտառակությունը մահից վատ է:
Խելոք մարդու բերանը փակի տակ է:

Комментариев нет:

Отправить комментарий