понедельник, 7 марта 2011 г.

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ ԵՎ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ - 5


Ճապոնական առածներն ու ասացվածքները վերցված են 1969-ին «Հայաստան» հրատարակչության կողմից հրատարակված «Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ» գրքից: Թարգմանությունը` Ս. Ա. Բունիաթյանի:

Պարիր, երբ բոլորն են պարում:
Պետք է կարողանալ և' խոսել, և' լսել:
Ջանասիրությունը հաջողության մայրն է:
Ջրի վրա ոչինչ չես նկատի:
Ջրհորի գորտը ծովի մասին գաղափար չի ունենա:
Ջուր ուզեց, գինի ստացավ:
Ջուրը կաթկթալով քար է ծակում:
Սարը շատ բարձր է, բայց նրա առջև ոչ ոք գլխարկ չի հանում: Սերը դատողությանը չի ենթարկվում:
Սերն աչքեր չունի:
Սերը հեռավորին մերձավոր է դարձնում:
Սիրելի դարձավ, երբ մահացավ:
Սխալն ուղղելն ամոթ չէ:
Սկզբից լսողիդ ճանաչիր, հետո խոսքդ ասա:
Սոված վագրին խոզ պահել չեն հանձնարարի:
Սովորությունը բնավորություն է դառնում:
Սպասիր, կլինեն և լավ օրեր:
Սպասիր մինչև քարի վրա ծաղիկ կբուսնի:
Ստախոսությունը որ սովորել է, գողություն էլ կսովորի:
Սրտում նստած սատանան մարմինն էլ է կործանում:
Սուսուփուս մարդկանցից զգուշացիր:
Սուրդ ծախիր, եզ գնիր:
Սուրը զինվորի հոգին է, հայելին` կնոջ:
Վագր էր նկարում, շուն դուրս եկավ:
Վագրը մեռնում է` մորթին է մնում, մարդը մեռնում է` անունն է մնում:
Վաթսուն տարեկան հասակում էլ սովորելը ուշ չէ:
Վաղը վաղվա քամին կփչե:
Վատ է, երբ աքաղաղը հավի հրամանով է «ծուղրուղու» կանչում:
Վատ մարդն աշխատում է իր սխալն արդարացնել, լավը` ուղղել:
Վերքի վրա աղ չեն ցանի:
Վիճաբանության մեջ նա չէ հաղթողը, ով բարձր է բղավում:
Տանձը շվաքում էլ է հասնում, բայց քաղցր չէ:
Տասը մարդ, տասը ստվեր:
Տգեղը հայելի չի սիրի:
Տղամարդու խոսքը մետաղի պես ամուր պետք է լինի:
Տուն մի ընտրիր, հարևան ընտրիր:
Ցանկությունների ծովն անհատակ է:
Ցանցով քամու առաջը չես փակի:
Ցերեկն աչքեր ունի, գիշերն` ականջներ:
Ցնցոտիների մեջ պալատականին մուրացկանի տեղ կընդունեն, մետաքսի մեջ` ձիապանին իշխան:
Ցուրտ աշնանն ավելորդ անգամ բերանդ բաց մի անի:
Ուզեց պոզերն ուղղել, եզանն սպանեց:
Ուզում ես մարդուն ճանաչել, ճանաչիր ընկերներին:
Ութ տնտեսություն ունեցող գյուղն էլ իր հայրենասերն ունի:
Ուժով երկաթի շղթան էլ կկտրես:
Ուժեղ քամին էլ ջրհորում փոթորիկ չի բարձրացնի:
Ուժին ուժով են պատասխանում:
Ուր թռչուն չկա, չղջիկն էլ թռչուն է:
Ուր հեռուն չեն տեսնում, այնտեղ դժբախտությունը մոտ է:

Комментариев нет:

Отправить комментарий