Հայերեն տպագրվել է 1973-ին «Ազատության կանչ» (արդի ասիական երկրների պոեզիա) ժողովածուում` Դավիթ Հովհաննեսի թարգմանությամբ:
Ձյան վրա ոտնահետքեր գտա,
և առաջին անգամն էր, որ ծանոթացա
անտառի գազաններին ու հավքերին-
կենաց փոքրիկ աշխարհին:
Ահա եղևնիների մեջ կորած մի ծեր կնձու տակ
սկյուռի թաթիկների հետքեր` արահետի վրա-
Էլ ոչ մի տագնապ, ոչ մի վարանում
և էլ ոչ մի հարց:
Ահա մի աղվես, որ իջնում է կամաց
գյուղակիս ձորամիջի ճամփով-
քաղցս դեռ երբեք այսքան պարզ չէր եղել,
և երբեք իմ կույր, աղոտ մտքի մեջ
դեռ չէր տրոփել այսպիսի մի ռիթմ:
Ահա մի հավք-հետքերն ավելի պարզ են, քան իր ձայնը,
ճանկերի դրոշմներն ավելի սուր են, քան իր կյանքը,
և զառիվայրի ձյուների վրա խճճված փետրափնջեր,-
սոսկումս դեռ երբեք այդպիսին չէր եղել,
դեռ երբեք իմ մտքում այսքան հեթանոս,
այսքան զգայական, այսքան հաստատ մի զարկ չէր խփել:
Հանկարծ` մայրամուտ-մի հսկա արև Ասամայի գագաթի վրա:
Անիմանալի մի բան մի անտառ է տնկել,
փորել է ձոր ու հովիտ,
և բաժանել է սառն օդը:
Ես ետ դարձա իմ հյուղակը,
և օջախիս մեջ կրակ արեցի`
խորհելով մի անտեսանելի ծառի,
մի անտեսանելի հավքի,
անտեսանելի փոքր բաների մասին,-
որ ապրում եմ
անտեսանելի մի ռիթմի մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий