пятница, 4 марта 2011 г.

ԿԱՍԱ ԿԱՆԱՄՈՒՐԱ / Թանկաներ

Թարգմանությունը` Այդին Մորիկյանի

***
Թե արեգակի լուսե երկունքը միշտ մեզ հետ լինի,
Ուրեմն կյանքի մութ կեռմաններում մենք կհանդիպենք:
Եվ դու ինձ համար
Մի թախծիր այդքան և մի տանջիր քեզ.
Միայն ողջ մնանք...

***
Օ, եթե իրոք աստվածներ չկան
Ոչ լուրթ երկնքում, ոչ երկրի վրա,
Օ, միայն այդժամ
Երկու զուգահեռ չեն հատվի երբեք,
Ես հող կդառնամ` քեզ չհանդիպած...

***
Հոգուս տիրուհուց,
Որի անհատակ կարոտը հիմա սիրտս է մաշում,
Անջատված եմ ես:
Գետեր, ժայռեր են այժմ մեզ զատում,
Եվ հոգիս երբեք անդորր չի գտնի...

***
Մտածում էի լոկ նրա մասին,
Եվ հանկարծ նիրհը հեզորեն ձուլեց թարթիչներս իրար,
Եվ... տեսա նրան...
Օ, ճակատագիր... թե իմանային, որ երազ է այս,
Կարթնանայի՞ միթե...

***
Տխուր է կյանքը: Թախիծն անհատակ
Բաժինն է բոլոր մահկանացուների: Այլ պարգև չկա:
Իսկ ի՞նչ կմնա`
Մշուշ կապուտակ-
Իր իսկ մոխիրով հանգած կրակից...

Комментариев нет:

Отправить комментарий