Թարգմ. Այդին Մորիկյանի
***
Եղե՞լ են արդյոք նախորդ դարերում
Մարդիկ, որ ապրած լինեն... հազար դար.
Մենք այդ չգիտենք:
Ուրեմն քեզնից
Թող սկիզբ առնի հավերժությունը:
***
«Հիմա կդառնամ»,-շշնջացիր ինձ,
Սակայն բառերն այդ բառ էլ մնացին:
Դու ետ չդարձար...
Լուսնյակի ուղուն
Ես հետևեցի մինչև այգալույս...
Комментариев нет:
Отправить комментарий