Ճապոնական առածներն ու ասացվածքները վերցված են 1969-ին «Հայաստան» հրատարակչության կողմից հրատարակված «Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ» գրքից: Թարգմանությունը` Ս. Ա. Բունիաթյանի:
Մարդը մի դար է ապրում, հիշատակը` շատ դարեր:
Մեծ դերասանին` մեծ բեմ:
Մեռնելը հեշտ է, ապրելը` դժվար:
Մեր ճակատագիրն ու մեր ստվերը ամեն տեղ մեզ հետևում են:
Մերկ մարդը կորցնելու ոչինչ չունի:
Մի' անիր ուրիշներին այն, ինչ չես ցանկանում քեզ:
Մի' դատեք մարդկանց նրանց արտաքինով:
Մի' նախանձիր քեզանից բարձրին, մի' արհամարհիր քեզանից ցածրին:
Մի շուն որ ոռնում է, նրա ետևից հազարն են ոռնում:
Մինչև չկռանաս, չես ուղղվի:
Միևնույն ցավով տառապողները միմյանց կկարեկցեն:
Մոմն այրվելով է լույս տալիս:
Մոտիկ օտարը հեռու հարազատից լավ է:
Մրջյունը որոշեց Ֆուձիյամա լեռը տեղից շարժել:
Մրջյուններն էլ կարող են ամրոց կործանել:
Յոթ հարկանի աշտարակը սկսվում է գետնից:
Նայի'ր, երբ կողքովդ անցնում են, լսի'ր, երբ կողքիդ խոսում են:
Նայիր ուրիշի ճակատագրին, մտածիր քոնի մասին:
Ներիր ուրիշին, բայց ո'չ քեզ:
Նկարված ծաղիկները չեն բուրի:
Նկարված կարկանդակով քաղցդ չես հագեցնի:
Նրա տունն ամեն տեղ է, բացի իր տնից:
Շանը երեք անգամ կերակրես, երեք տարի չի մոռանա:
Շատ ապրողը շատ բան կիմանա:
Շատերն են լավով սկսում, բայց ո'չ բոլորն են լավով վերջացնում:
Շորը կարկատած է, բայց սիրտը ոսկի է:
Շտապողը վարպետ չի դառնա:
Ոչ թե ծառն է թռչուն որոնում, այլ թռչունը` ծառ:
Ո'չ թույն է, ո'չ դեղ:
Ոսկու փայլի մեջ հիմարն էլ է խելոք երևում:
Ով առավոտ շուտ է վեր կենում, բախտը նրան էլ ժպտում է:
Ով ժպտալ չգիտե, թող առևտուր չսկսի:
Ով խմում է, չգիտե գինու վնասը, ով չի խմում, չգիտե գինու օգուտը:
Ով ձեռքին ճրագ ունի, առջևից է գնում:
Ով մեկ հոր է փորում ուրիշի համար, ինքը երկուսի մեջ կընկնի:
Ով շատ է խոսում, նա քիչ է գործում:
Ով չի ենթարկվում, ենթարկել չի կարող:
Ով վագրի ձագեր է ուզում ունենալ, վագրի բուն պետք է մտնի:
Ով ուզում է ստանալ, պետք է տա:
Որսորդն էլ կարող է ծուղակի մեջ ընկնել:
Որտեղ` վերելք, այնտեղ` վայրէջք:
Որտեղ քո տունն է, այնտեղ էլ մայրաքաղաքն է:
Չարի հաղթանակը կարճատև է լինում:
Չարն էլ, բարին էլ քո սրտում են:
Չկա լույս առանց ստվերի:
Չկա` համբերիր, կա` խնայիր:
Չոր ծառն էլ է լեռը զարդարում:
Պահակը` քուն, գողը` արթուն:
Պատիժը գնում է հանցագործության հետքերով:
Պատիվը մեծ փոր ունենալու համար չի տրվում:
Комментариев нет:
Отправить комментарий