***
Սիրտս թախծով անափ բաժանվում է քեզնից,
Արցունքները լուսե շողշողում են թևքիս
Արևաքարի պես:
Եվ դրանք միայն
Քեզնից հիշատակ պիտի մնան ինձ:
***
Ես չգիտեի, որ այս աշխարհում չարն է գերիշխում,
Եվ հասու չէի, որ հրճվանքն այստեղ չնչին է այսքան...
Եվ հանկարծ... աչքիցս պոկված
Մեն մի հակինթը
Մի ակնթարթում պատմեց այդ մասին:
***
Թխկենուց հանդարտ պոկվեց նրա ալ տերևները:
Եվ սակայն ցավել այդ մասին, իրավ, հարկավոր էլ չէ...
Եվ ինչու՞ ցավել:
Չէ՞ որ ճյուղքերի ճեղքերից հիմա
Լուսնի վառ լույսը մեզ կողողի:
Комментариев нет:
Отправить комментарий