понедельник, 7 марта 2011 г.

ԱԿՈՒՏԱԳԱՎԱ / Մանկությունը


Թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի, «Արտասահմանյան գրականություն», 2002, թիվ 1:

Շատ նովելներ կան, որոնցում ես նկարագրում եմ իմ մանկությունը: Սակայն նրանցից սոսկ քչերն են գրված այնպես, որ ասես թե դրանք մանկան զգացողություններ են: Այդ առումով նոր մոտեցում է առաջարկել Ջեյմս Ջոյսը:
Համենայն դեպս, Ջոյսի «Արվեստագետի դիմանկարը պատանի հասակում» գրված է այնպես, ինչպես տեղի ունեցածն ընկալում է երեխան: Կամ, հնարավոր է, տպավորություն է ստեղծվում, թե թեկուզ և մասնակիորեն այդպես է զգացել երեխան: Ամեն դեպքում, դա հազվագյուտ բան է: Հազիվ թե գտնվի այլ մի մարդ, ով ունակ է գրել նման մի ստեղծագործություն: կարծում եմ, ես լավ եմ արել, որ ընթերցել եմ այն:

Комментариев нет:

Отправить комментарий