вторник, 1 марта 2011 г.

ԻՇԻԿԱՎԱ ԻՑՈՒԿՈ / ԹՌՉՈՒՆԸ


Հայերեն տպագրվել է 1973-ին «Ազատության կանչ» (արդի ասիական երկրների պոեզիա) ժողովածուում` Դավիթ Հովհաննեսի թարգմանությամբ:

Վանդակում թողնելով իր էգին`
իմ արու թութակը փախել է,
դուռը նա ինքն է բացել:
Փնտրեցի ես նրան իսկույն,
և քիչ անց
գտա իմ կանաչ թռչունին` մի բարձր
կնձենու գագաթին կչկչալիս:
Ես մի ցանց վերցրեցի ու սլացա նրան հետապնդելու,
բայց թռչունը թռել-գնացել էր արդեն:
Տանիքից վեր մի կանաչ ցոլք կար,
բայց քիչ անց` այն էլ չքացավ:
Անմիտ արարած:
Կարևոր չէ, թե ինչքան հեռու կթռչի-
նա չի կարող իրեն համար կեր հայթայթել,
բաժանումն իր ընկերուհուց
նրա համար մահվան պես մի բան է,
բայց թռչկոտում է ծառից ծառ և ամպերի մեջ-
գագաթների սովոր անհոգ մի թռչուն է:
Եվ հարցնում եմ հիմա ինքս ինձ,
թե ու՞ր է նա, արդյոք,
կուչ եկած, փորն անոթի,
և գոռոզությամբ այդքան լի:

Комментариев нет:

Отправить комментарий