Թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի, «Արտասահմանյան գրականություն», 2002, թիվ 1:
Շիլլերի աճյունը, նրա մահվանից հետո, այսինքն` 1805 թվականից գտնվում է Վայմարի մեծ հերցոգների գերեզմանատանը: Սակայն ընդամենը քսան տարի անց, գերեզմանատան վերակառուցման կապակցությամբ, նրա գանգը ընծայվեց Գյոթեին: Վաղեմի ընկերոջ գանգը նա դրեց իր գրասեղանի վրա և գրեց «Շիլլեր» վերնագրված բանաստեղծությունը: Բացի այդ, Էբերեյնը, մասնավորապես, քիչ չէ ջանացել, որպեսզի նկարի մինչև գոտկատեղն արած մի դիմանկար, որը կոչվում է մոտավորապես այսպես. «Շիլլերի գանգին նայող Գյոթեն»: Սակայն դա Շիլլերի գանգը չէր, այլ մեկ ուրիշ մարդու: (Շիլլերի իսկական գանգը բոլորովին վերջեր հայտնաբերեց մի անատոմիայի պրոֆեսոր` Տյունբինգենից): Կարդալ այդ մասին` ես զգացի, որ դա նման է սատանի խաղի: Գյոթեն, ցնցված, ինչպես պարզվեց, այլ մարդու գանգով, բավական զավեշտական տեսք է առնում: Բայց եթե դա, իրոք, Շիլլերի գանգը չէր, ապա, փաստորեն, Գյոթեի երկերի ժողովածուում պակասում է «Շիլլեր» բանաստեղծությունը:
Комментариев нет:
Отправить комментарий