Թարգմ. Այդին Մորիկյանի
***
Սիրտս անհանգիստ
Զատվեց ինձանից և սլացավ
Գարնանաբույր լանջերն ի վեր...
Անվերջ, անհուն մի օր ապրեց
Նա այնտեղ...
***
Գարնան շամանդաղ, ինչու՞ խլեցիր դու իմ աչքերից
Հովին հանձնված ծաղկունքը բալի,
Որոնք ծփում են սարի լանջերին.
Նրանց ոչ միայն ցոլանքն է հրաշք,
Այլև` թոշնումը...
***
Փչում է քամին` ուռչում է ալիքը,
Հեռանում է այն` հանդարտվում է նա:
Հին ընկերներ են
Նրանք երևի,
Որ հեռվից-հեռու զգում են իրար:
***
Ինչպես բալենու նուրբ ծաղիկները
Ցոլցլում են լուրթ մթնշաղի մեջ,
Այդպես ահա դու
Շողացիր, անցար,
Բայց հոգիս անափ լիքն է քեզանով:
Комментариев нет:
Отправить комментарий