Թարգմ. Սերգեյ Ումառյանի
Մի անգամ փեսան հյուր է գնում իր կնոջ բարեկամների մոտ: Նրանք փեսային հյուրասիրում են ամեն բանով, իսկ նախընթրիքին բրնձի բլիթներ մատուցում: Այդ բլիթներն այնքան համով են լինում, որ մատներդ էլ հետը կուտեիր:
Փեսան ուտում է և մատները լպստելով մտածում. «Կյանքում սրա համը չէի տեսել»:
_ Էս ի՞նչ հրաշալի ուտելիք է,- հարցնում է նա:
Զոքանչը ծիծաղում է և ասում.
_ Ա~խ, դանգո~...- զարմանում է փեսան,- գիտեմ, իհարկե գիտեմ:
Բայց ինքն իրեն մտածում է. «Հենց որ տուն գնամ, կնոջս իսկույն կստիպեմ, որ այսպիսի դանգոներ թխի»:
Փեսան զոքանչին շնորհակալություն է հայտնում հյուրասիրության համար և ճանապարհվում դեպի տուն:
Եվ որպեսզի ճանապարհին չմոռանա, նա գնում է ու շարունակ կրկնում. «Դանգո', դանգո'...»:
Նա ճանապարհին պատահում է մի մեծ պառավի, վազում է ու «Հո'պ» ասելով առուն թռնում: Եվ այսպես այնքան է հո'պ, հո'պ կրկնում, որ դանգո բառը մոռանում է: Նա տուն է գալիս և դեռ շեմքից ներս չմտած, իսկույն հրամայում է կնոջը:
_ Ինձ համար հո'պ պատրաստիր, հասկանում ես՞. հո'պ:
Կինը վախենում է. «Չլինի մի բան է պատահել ամուսնուս»:
_ Ինչպե՞ս ընդունեցին քեզ, լավ դիմավորեցի՞ն,- հարցնում է կինը:
Իսկ ամուսինը լսել անգամ չի ուզում.
_ Դու նախ և առաջ շտապ կերպով հո'պ պատրաստիր:
_ Ի՞նչ ես ասում, ի՞նչ հոպ, ես այդպիսի բան չգիտեմ:
_ Ինչպե՞ս թե չգիտես, թող այդ կատակներդ և շտապ գործի անցիր:
_ Դե ախր դու հիմար բաներ ես ասում:
_Հիմա՞ր, քո կարծիքով հոպը հիմար բա՞ն է: _Եվ այս անգամ արդեն ամուսինն իրենից դուրս է գալիս ու հարձակվում է կնոջ վրա, սկսում է բռունցքով հարվածել նրան: Կինը չի դիմանում և լաց է լինում
_ Ինչի՞ համար ես դու ինձ ծեծում, նայիր, թե ինչ ուռուցք դուրս եկավ գլխիս, հիմա դանգոյի չափ կդառնա:
_ Ինչի՞ համար ես դու ինձ ծեծում, նայիր, թե ինչ ուռուցք դուրս եկավ գլխիս, հիմա դանգոյի չափ կդառնա:
_ Ըհը~, ես էլ հենց դանգո եմ ասում էլի, հասկանո՞ւմ ես, դանգո: Ախր ինձ շատ դուր եկավ,- ուրախ-ուրախ ասում է ամուսինը:
1Դանգո – բրնձի բլիթ:
Комментариев нет:
Отправить комментарий