понедельник, 25 апреля 2011 г.

ԹԻՅՈ

Թարգմ. Այդին Մորիկյանի
***
Ալիքների վրա
Ճպուռն սեփական
Ստվերն է որսում:

***
Այս կեսգիշերին լիալուսին է:
Անգամ թռչուններն իրենց բների
Դուռը չեն փակել:
***
Ով պայծառ լուսին,
Ես միշտ դեպի քեզ, քեզ եմ ընթացել:
Սակայն դեռ այնքան, այնքան հեռու ես:

Комментариев нет:

Отправить комментарий