Թարգ. Սերգեյ Ումառյանի
Մի անգամ մի գյուղացի իր պառավ ձիու սանձից բռնած մոտենում է քուսպ վաճառող կրպակին:
_ Ի՞նչ է , դու ուզու՞մ ես միանգամից տասներկու սալիկ տանել: Շատ չի՞ լինի: Մի անգամ էլ կարող ես գալ: Միևնույն է ձիդ ութից ավել չի տանի, - ասում է գործակատարը:
_ Այո', թերևս դու ճիշտ ես, - համաձայնում է գյուղացին, - իմ ձին պառավել է նրա համար ութ սալիկն էլ շատ է: Ես նրա վրա կդնեմ միայն վեցը:
Նա վեց սալիկ կապում է ձիու թամբին, իսկ մնացած վեցն էլ ինքն է շալակում: Նա տնքում է մի քիչ մտածում և ինքն էլ է նստում ձիու վրա:
_ Դե', գնացինք, - գոչում է նա:
Այսպիսի ծանրության տակ խեղճ ձին հազիվ է ոտքերը շարժում: Ձին մի քայլ գցում է ու կանգնում, նորից էլի մի քայլ գցում, էլի կանգնում: Բա մարդ այսպես կարո՞ղ է տեղ հասնել,- ջղայնանում է գյուղացին:
_ Ա~խ, դու', սատկա'ծ, չէ՞ որ ես քեզ վրա ընդամենը վեց սալիկ եմ դրել, մնացածն էլ իմ շալակին է իսկ դու տեղից չես շարժվում:
Комментариев нет:
Отправить комментарий