понедельник, 14 февраля 2011 г.

ԱՍՏՂԵՐ (ճապոնական հեքիաթ)





Հեքիաթը վերցված է 1959-ին Հայպետհրատի կողմից հրատարակված «Ճապոնական հեքիաթներ» գրքից, որը թարգամնել է Սերգեյ Ումառյանը:


Սինտոիստ վանահոր որդին ապուշ էր: Եվ երևում էր, որ տղան հորն էր քաշել: Վանահայրն էլ իր հիմարություններով ետ չէր մնում որդուց, իսկ երբեմն էլ գերազանցում էր նրան:
Ամառային մի պարզ գիշեր, նրա որդին բարձրանում է տաճարի կտուրը, նայում վառ աստղերով ծածկված երկնքին ու վերցնում է սպիտակեղեն չորացնելու ձողը և սկսում այն թափահարել օդի մեջ: Հայրն այդ ժամանակ հանգստանում էր պարտեզի տաղավարում:
՞ նչ ես անում դու այդտեղ,-հարցնում է նա որդուն:
-Ա'յ, տեսնու՞ մ ես երկնքում ինչքան շատ աստղեր կան և բոլորն էլ այնքան գեղեցիկ են,- ասում է նա, -որ ուզում եմ դրանք վայր գցել:
Վանահայրը քահ-քահ ծիծաղում է ու ասում.
-Համա ապուշն ես, հա~, ո՞ վ է այդպիսի կարճ ձողով աստղեր վայր գցում: Գոնե երկարը վերցրու...

Комментариев нет:

Отправить комментарий