среда, 13 апреля 2011 г.

ՈՒՌԵՆՈՒ ՇԻՎ (Ճապոնական հեքիաթ)

Թարգ. Սերգեյ Ումառյանի
Մի կուսակրոն, ինչ-որ մի տեղից ուռենու մի շիվ է գտնում և տնկում է իր այգում:
_Լա'վ նայիր, որ երեխաները չմտնեն և չկոտրեն,-հրամայում է նա սպասավորին:
Սպասավորն իր սեղանը դնում է պատշգամբում և այդ օրվանից սկսում է զբաղվել գեղագրությամբ: Նա գրում է և ծառերին հսկում:
Այսպես անցնում է յոթ օր:
Մի անգամ կուսակրոնը նորից այգի է գալիս և տեսնում է, որ ուռենու շիվը տեղում է, սպասավորին գովում է.
_Ապրե'ս, լավ ես հսկում:
Սպասավորը բավականությունից ժպտում է: Իսկ կուսակրոնը շարունակում է.
_Ես միայն վախենում եմ, չլինի՞ թե գիշերը որևէ մեկը այգի մտնի: Հիմա գիշերները խավար են...
_Այդ մասին ես արդեն մտածել եմ,-ինքնավստահ պատասխանում է սպասավորը:-Ին՞չ օգուտ գիշերը հսկելուց. Միևնույն է ոչինչ չես տեսնում: Այնպես որ ամեն իրիկուն հենց որ մութն ընկնում է, հողից հանում եմ ձեր շիվը և փակում սնդուկում:

1 комментарий:

  1. Titanium Auto Sales Sales - Team-Master, LLC
    Automotive Sales. Vehicle sales. Automotive Sales. titanium dive knife Vehicle sales. Automotive Sales. 출장안마 Vehicle sales. Automotive Sales. titanium chloride Vehicle sales. Automotive titanium bar stock Sales. Vehicle sales. Automotive titanium solvent trap monocore Sales

    ОтветитьУдалить