tag:blogger.com,1999:blog-7247195932768379077.post9092665906024522026..comments2023-04-01T08:08:32.675-07:00Comments on Ճապոնական գրականություն և արվեստ: Քրիստման Էրստրոյմ / Բամբուկե լապտերիկԱշոտ Գաբրիելյանhttp://www.blogger.com/profile/03627384153290009165noreply@blogger.comBlogger1125tag:blogger.com,1999:blog-7247195932768379077.post-91294891232090026882013-08-18T12:33:37.118-07:002013-08-18T12:33:37.118-07:00Բարի օր, պարոն Գաբրիելյան և բլոգի հարգելի մասնակից...Բարի օր, պարոն Գաբրիելյան և բլոգի հարգելի մասնակիցներ: Ուզում եմ ասել, որ արդեն մի քանի ամիս է, ինչ հետևում եմ ձեր բլոգին ու մեծ հաճույքով եմ կարդում: Բայց հիմա հիացմունքս արտահայտելու համար չեմ գրում: Հիմա գրում եմ animelove.ucoz.net կայքի անձնակազմի անունից: Մենք մի խումբ պատանիներ ենք, ովքեր շատ են սիրում ճապոնական արվեստը, ինչպես նաև անիմեն ու մանգան, որոնք շատ հաճախ դուրս են մղվում արվեստի ոլորտից, մանավանդ մեծահասակների կողմից: Մեր թիմի անունից առաջարկում եմ (ինչ-որ տեղ նաև խնդրում եմ, որովհետև անձամբ ես շատ եմ ուզում) համագործակցել: Առաջարկում եմ մեր կայքում տեղադրել ձեր բաները, իսկ ձեր կայքում՝ մերը: Ինչպես նաև ուզում եմ հարցնել, դեմ չե՞ք լինի,եթե մենք ձեր որոշ նյութեր հրապարակենք մեր կայքում՝ իհարկե, նշելով աղբյուրի գործող հղումը:<br />Կներեք, որ այսքան երկար եմ գրում: Ինձ կարող եք գրել arimotoka.sama@mail.ru հասցեով (երևի այդպես ավելի ճիշտ կլինի, որովհետև գրածս ճապոնական գրականության հետ ոչ մի կապ չունի): <br />Շնորհակալություն ուշադրության համար:<br />P.S. Իսկական անունս Սոնա է))) Ari-sanhttps://www.blogger.com/profile/11781739765284359450noreply@blogger.com